Լավ լուր առցանց առևտրով զբաղվողների համար. «Սպրինտ» ծառայություն Հայփոստ-ից

Լավ լուր առցանց առևտրով զբաղվողների համար:

Մայիսի 1-ից կգործի մեր նոր՝ «Սպրինտ» ծառայությունը, որն ուղղված է առցանց վաճառքները խթանելուն:

 Մինչև 2կգ ներհանրապետական մանր կապոցների առաքումը կիրականացվի 2 օրվա ընթացքում* հետևյալ շահավետ պայմաններով՝

մինչև 100գր՝ 290 դրամ
101-250գր՝ 370 դրամ
 251-500գր՝ 530 դրամ
 501-1000գր՝ 760 դրամ
 1001-2000գր՝ 1,010 դրամ

 Ձեզ կտրվի նաև tracking համար, որով կկարողանաք հետևել առաքանու հանձնման գործընթացին։

 Առաքանու՝ հասցեագրված փոստային բաժանմունք հասնելուն պես հաճախորդը կստանա IVR/ SMS հաղորդագրություն։

 Մենք լսում ենք Ձեր առաջարկները և ստեղծում Ձեզ հարմար լուծումներ

* Ծառայության մանրամասներին ծանոթացեք մեր պաշտոնական կայքում՝ https://www.haypost.am/hy/1617710767