Մեր հարևանները մեզ համար առաջնահերթ են. Ջավադ Զարիֆ

 Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Կենտրոնական Ասիայի երկրներ այցի շրջանակում հայտարարել է, որ հարևան երկրները մշտապես առաջնահերթություն են եղել Իրանի համար՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:

«Տարածաշրջանային շրջագայության շրջանակում Ղազախստան այցի ժամանակ  բովանդակալից և արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել նախագահ Տոկաևի և արտգործնախարարի հետ: Մեր երկու երկրները ծառայում են տարածաշրջանի կայունության և համաշխարհային միջուկային զինաթափման բազմաթիվ նպատակների»,- Թվիթերի իր էջում գրել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆն ընդգծել է՝ «Ինչպես միշտ՝ մեր հարևանները մեր առաջնահերթությունն են»:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am