Ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը՝ ԵՄ ղեկավարության՝ Անկարա կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կապված աղմկահարույց դեպքից հետո:
«Վաղը դուրս եմ գալիս Ֆրանսիա-Թուրքիա բարեկամական խմբից: Արդեն բավ է»,- իր Twitter-էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիա այցի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին աթոռ չէին առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին, որից հետո մեծ աղմուկ առաջացել և բազմաթիվ խոսակցությունների պատճառ դարձել: