Google-ին մեղադրել են Android սմարթֆոնների օգտատերերին հետևելու համար. Financial Times

Google ընկերությանը մեղադրում են Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների օգտատերերին ապօրինաբար հետևելու համար: Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը:

Նշվում է, որ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները գովազդային ծածկագրեր են ստեղծում, որոնք նման են Apple-ի գովազդային նույնականացման ցուցիչներին (Apple Identifier for Advertisers), իսկ դա թույլ է տալիս ընկերությանը հետևել օգտատերերի գործողություններին համացանցում: Նման կարծիք է հայտնել եվրոպական None of Your Business հասարակական կազմակերպության ղեկավար Մաքս Շրեմսը:

Վերջինս արդեն բողոք է ներկայացրել անձնական տվյալների պաշտպանությամբ զբաղվող ֆրանսիական կարգավորիչ մարմին: Հայտարարության մեջ նշվում է, որ Google-ը հետևում է Android սմարթֆոնների օգտատերերին և այդպիսով խախտում ԵՄ օրենսդրությունը: Ընկերությունից դեռևս չեն մեկնաբանել մեղադրանքը:

tert.am