Լրագրող Լինդսի Սնելը նոր բացահայտում է արել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ահաբեկիչների մասնակցության մասին: Նա տարածել է մի տեսանյութ, որում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորման գրոհայինները բողոքում են իրենց հրամանատար Աբու Ամշայից:
Պարզվում է, որ նա զինյալներին չի վճարել խոստացած գումարները Ղարաբաղում կռվելու համար:
«Մենք ունեցանք մահեր ու վիրավորներ: Աբու Ամշան գողացավ նրանց աշխատավարձերը, մարդիկ սովից մեռնում են»:
«Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հերքել, որ իսլամիստ գրոհայինները կռվել են Ղարաբաղում»,- եզրափակել է Սնելը: