Գյումրեցի ծանրորդներին մեծ ոգևորությամբ ու շուքով են դիմավորել քաղաքում

 Ծանրամարտի Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք։ Մեր ծանրորդներն ընդհանուր առմամբ 5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ նվաճեցին Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում։
Փայլուն արդյունքներով մեր հավաքականում աչքի ընկան նաև շիրակցի մարզիկները։ 2` ոսկե, 5` արծաթե և 5 բրոնզե մեդալով հայրենի քաղաք վերադարձան մեր ծանրորդները։
Նրանց մեծ ոգևորությամբ ու շուքով դիմավորեցին ինչպես օդանավակայանում, այնպես էլ քաղաքի մուտքի մոտ։
Սամվել Գասպարյան
Գոռ Մինասյան
Վարազդատ Լալայան
Հակոբ Մկրտչյան
Ռաֆիկ Հարությունյան