Ադրբեջանում անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել երկրի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի շենքի դիմաց և պահանջել հանդիպում նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Infoteka24-ը։
Ծնողները նշել են, որ արդեն հինգ ամիս է, ինչ տեղեկություն չունեն իրենց երեխաների ճակատագրից։
Կանանցից մեկն ասել է, որ օգնություն են խնդրում Հայաստանից։ Նա խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնությունը, քանի որ Ադրբեջանում նրանց ոչ ոք չի արձագանքում։