ԱՄՆ Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքի ղեկավար Քենսոն Սիլվերը հռչակագիր է ստորագրել, որով 2021-ի ապրիլի 24-ը հռչակում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր և քաղաքի բոլոր բնակիչներին կոչ անում հարգել 1.5 մլն հայերի հիշատակը՝ տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:
«Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշում են Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում, ինչպես նաև Սփյուռքում: Երևանում հարյուր հազարավոր քաղաքացիներ բարձրանում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ անմար կրակին ծաղիկներ խոնարհելու համար»,- նշված է հռչակագրում: