Երեկ մեկնարկեցին ԵՄ չափորոշիչներին համապատասխան առաջին սանիտարական աղբավայրի կառուցման աշխատանքները

Երեկ մեկնարկեցին ԵՄ չափորոշիչներին համապատասխան առաջին սանիտարական աղբավայրի կառուցման աշխատանքները։
Շինարարության մեկնարկը նախատեսող համաձայնագիր է ստորագրվել ՏԿԵ նախարարության, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՎԶԵԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի միջև։
Շատ կարևոր եմ համարում ծրագրի երկարատև և բարդ գործընթացից հետո նման կապիտալ շինարարության մեկնարկը նախորդ տարվա դժվարությունները հաղթահարելու ճանապարհին։
Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) , Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF) կողմից:
«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։
Բարձր ենք գնահատում Եվրամիության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը հանրապետությունում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարբեր ոլորտներում, և իհարկե մեզ համար կարևոր նշանակություն ունի նաև կոշտ թափոնների կառավարման ոլորտում բանկի հետ մեր արդյունավետ ընթացող գործընկերությունը։