Մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվել են ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցումը (շուրջ 3010 քմ), կցակառույցի կառուցում (շուրջ 1412 քմ) և հագեցումը ժամանակակից բժշկական սարքավորումներով։
Արդյունքում, 39 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ստացիոնար ու ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը։
Մահճակալների թիվը՝ 39 (ինտենսիվ՝ 5, անհետաձգելի բուժօգնության 2 մահճակալ):
Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի 2 մասնաշենքից:
Կունենա մի քանի բաժանմունք՝
1. թերապևտիկ
2. մանկական
3. շտապօգնության
4. ինտենսիվ թերապիայի
5. ախտորոշման
6. մանկաբարձագինեկոլոգիական
7. ինֆեկցիոն
8. վիրաբուժական
Վերակառուցված կենտրոնը կմատուցի նաև ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ: