Ռոբերտ Քոչարյանը ցուցակի առաջին կին թեկնածուի փնտրտուքի մեջ է: Թեեւ տեղեկություններ կային, որ նրա դստերը հաջողվել է այդ պատվավոր տեղում գրել իր ընկերուհի Արփինե Հովհաննիսյանի անունը, սակայն Քոչարյանը նախընտրում է ոչ այնքան քաղաքական, որքան մշակութային կերպար ընդգրկել։ Նա շատ բծախնդիր է իր ցուցակը կազմելու հարցում եւ հնարավոր է իր երբեմնի զինակիցներից ոմանց չընդգրկի ցանկում։ Ավելի ճիշտ՝ նրանցից ոմանք հանգրվանեն Արթուր Վանեցյանի ցուցակում։ Բանն այն է, որ թեեւ Քոչարյան-Վանեցյան դաշինքը նպատակահարմար չեն տեսնում՝ կարծելով, որ կթիրախավորվեն իրենց հակառակորդների կողմից, քանի որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է այն ժամանակ, երբ Վանեցյանն էր ԱԱԾ տնօրենը, սակայն կարծում են, որ 2 քաղաքական ուժը նույն նպատակի համար են պայքարում եւ կարող են հետընտրական դաշինք ձեւավորել։
hraparak.am