Ապրիլի 19-ին՝ ժամը 17։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Դեպքի վայրում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կանխել է քաղաքացու (Ռ․ Պ․) ինքնասպանության փորձը։