ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը 24-րդ Գերագույն ժողովում որոշել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում մասնակցել դրանց:
Իսկ հավանական ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։