Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ներկայացնում է, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում ինչ իրավիճակ է հայկական կողմում:
ArmLur.am-ի հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը ասաց.
Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը եւ որից հետո իմ ելույթը ամբողջությամբ։