Հայ գերիների հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ. Արման Բաբաջանյան

 Ուշագրավ է, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ:
Դեմ է քվեարկել նաև մի քանի սերբ:
Ռուսական պատվիրակության մնացյալ անդամները ձեռնպահ են քվեարկել:
Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի, այդ թվում 8-րդ կետի՝ գերիների վերադարձի իրագործումը հենց Ռուսաստանի միջազգային հեղինակության հարցն է:
P.S.
Հետևությունները թողնում եմ նրանց, ովքեր Հայաստանի անվտանգությունը վերապահել են Ռուսաստանին: