«Երբ չկա հարգանք սուվերենության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում, պետք է կիրառվեն միջազգային իրավունքի նորմերը». Մերկել
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի ժամանակ։
«Կարևոր է պահպանել համատեղ ընդունված կանոնները։ Այդ կանոնները պիտի կիրառվեն խաղաղության սպառնալիքների ժամանակ։ Այդ օրենքները պետք է կիրառվեն, երբ չեն հարգվում պետությունների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը։ Կարելի է բերել Լեռնային Ղարաբաղի օրինակը։ Այսպիսի դեպքերում Եվրոպայի խորհուրդը պիտի կարևոր դեր խաղա,- հայտարարել է Մերկելը։
auroranews.am