ՆԱՏՕ-ի անդամ երկրները փորձում են ավելացնել ռազմական ներկայությունը Ռուսաստանի հարավային ու արևմտյան սահմանների մոտ՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Պահպանվում է Ուկրաինայի ռազմաքաղաքական կառավարության ապակառուցողական ուղին, որը փորձում է ապակայունացնել Դոնբասում ստեղծված իրավիճակը: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն շարունակում են սադրիչ գործողությունները Սև ծովի ավազանում և օդային տարածքում»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Սերգեյ Շոյգուի խոսքով՝ անկայուն է իրավիճակը նաև Անդրկովկասում և մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներում, և դաշինքի գործողությունների պատճառով ռուսական բանակը ստիպված է ավելացնել Հարավային ռազմական օկրուգի զորքերի մարտական կարողությունը: