Աշխատանքի շուկայի թարմ տվյալների համաձայն 2021ի մարտը 2020ի մարտի համեմատ զրոյից մեծ հարկման բազա ունեցող աշխատողների քանակով ավել է 2304-ով կամ 0.37%-ով, իսկ եկամուտների ընդհանուր բազան ավել է 7,8մլրդով կամ 6,34%-ով։
2021ի մարտը 2019ի մարտի նկատմամբ` աշխատողների քանակն ավել է 38,092 աշխատողով կամ 6,52%-ով, իսկ եկամուտների ընդհանուր բազան` 24,13 մլրդ դրամով կամ 22,47%-ով։
Սրան ավելացնեմ նաև, որ կորոնավիրուսի շոկը աշխատաշուկայի վրա ազդել է 2020 թվականի ապրիլից սկսած։