Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կպաշտպանի ճշմարտությունը 1915 թվականին Հայոց ցեղասպանության «կեղծ» և քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներից: Հայտարարությունն արվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից իր ցեղասպանության հնարավոր ճանաչման լուրերի ֆոնին, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Նրա նախորդը՝ Դոնալդ Թրամփը, հրաժարվեց դա անել՝ վախենալով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից:
Անկարայի մոտ արդեն ավանդույթ է դարձել Հայոց ցեղասպանության հարցով մեղադրանքների մերժումը: Թուրքիան ծայրահեղ ցավոտ է արձագանքում այս հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին և պնդում է հրաժարվել «ցեղասպանություն» եզրույթից՝ կապված 1915 թվականի իրադարձությունների հետ՝ նշելով, որ զոհ են դարձել թե՛ հայերը, թե՛ թուրքերը: Առաջին աշխարհամարտի իրադարձություններին օբյեկտիվ մոտեցում մշակելու համար Անկարան նաև կոչ է անում ստեղծել պատմաբանների միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի երկրում առկա արխիվային փաստաթղթերը:
armtimes.com