10 տարի առաջ Սերժ Սարգսյանը անձամբ զանգահարել է Բայդենին և խնդրել չճնշել թուրքերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս տեսագրությունը հանրայնացվել է 10 տարի առաջ: Այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Բայդենը խնդրում է ԱՄՆ հայ համայնքին փոխանցել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անձամբ զանգահարել է իրեն և խնդրել հայ-թուրքական բանակցությունների ընթացքում չճնշել թուրքերին:
Մինչև հիմա կարծեմ բացատրություն չի հնչել սրա մասին… 10 տարի հետո գոնե ծպտուն հանեք, այ Հայկական զինանշանից Արարատը հեռացնող «պահպանողական նժդեհականներ»»։