Գորիսի փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

 Քննչական կոմիտեն խուլիգանություն հոդվածով մեղադրանք է առաջադրել Գորիսի փոխքաղաքապետին՝ «Լուրերին» փոխանցել է Մենուա Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությունը չհեռանալու մասին։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս պահին Մեղրիում ու Ագարակում վարչապետի դեմ բողոքի ակցիաների գործով կա ձերբակալված 23 քաղաքացի։

Հավելենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի որդու՝ դատավոր Դավիթ Բալայանի, քիչ առաջ ոչ իրավաչափ է ճանաչել Մենուա Հովսեփյանին ձերբակալելու վերաբերյալ ՔԿ քննիչի որոշումը։

Հովսեփյանը ձերբակալվել էր ՔՕ 38-258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այն է՝ խուլիգանություն կազմակերպելը։

Անուշ Մուրադյան

lurer.am