Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը հեռանում է Ռուսաստանից

 Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը դադարեցնում է Անտիպինսկի նավթավերամշակման գործարանի կառավարման ծրագրին իր մասնակցությունը: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:

Ադրբեջանական կազմակերպությունը չի մասնակցի Անտիպինսկի նավթավերամշակման գործարան ԲԲԸ գույքի իրացման աճուրդին, որ կապված է գործարանի սնանկացման հետ՝ պատճառաբանելով, որ դա իր ռազմավարության շրջանակներից դուրս է:

Համաձայն ադրբեջանական աղբյուրների՝ նման որոշման պատճառը ՌԴ հարկային քաղաքականությունն է նավթի վերամշակման հարցում, սակայն բացառված չէ, որ որոշումը քաղաքական բնույթ է կրում՝ ԼՂ հակամարտության շուրջ Բաքվի և Մոսկվայի միջև տարաձայնությունների համատեքստում: