Տեղեկատվության ստուգման կենտրոնից հայտնում են, որ որոշ լրատվականների տարածել են «ԱԻՆ-ը քաղաքացիներին տարհանում է Օպերայից: ՏԵՍԱՆՅՈՒԹ» վերտառությամբ նյութեր, որոնք տպավորություն էին ստեղծում, թե շենքում պատահար է գրանցվել:
«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ որևէ պատահար չի գրանցվել: Ինչպես ԱԻՆ-ը երեկ տեղեկացրել էր` Օպերայի թատրոնի շենքում «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական ուսումնավարժանք է անցկացվելու։
ԱԻ նախարարությունից հաստատեցին՝ իրականացվել է տակտիկական ուսումնավարժանք, որտեղ ներկա են եղել նաև լրագրողներ»,- ասված է Տեղեկատվության ստուգման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։