Երեկ Քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը կոչ էր անում, որպեսզի ապրիլի 24-ին արգելեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Ծիծեռնակաբերդ։
Civic.am-ի աղբյուրը Դաշնակցությունում կայքին հայտնել է, որ դաշնակցական երիտասարդները պատրաստվում են այսօր՝ ապրիլի 23-ին, ավանդական ջահերով երթի ժամանակ, գնալ Ծիծեռնակաբերդ և գիշերը մնալ այնտեղ, իսկ առավոտյան որոշել են վարչապետի ճանապարհը փակել, հայհոյանքներ տեղալ, վեճեր հրահրել և սադրիչ բնույթի այլ գործողություններ կատարել։
Ըստ էության, կարելի է ասել՝ դաշնակցականները որոշել են ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանութան օրը, խուլիգանություն անել՝ հաշվի չառնելով, թե ինչ անցանկալի հետևանքներ դա կարող է առաջացնել, թե՛ ներսում, թե՛ դրսում։