Թուրքիան գործեր ունի անելու ԱՄՆ համար: Վատ չէ, որ ԱՄՆ նոր վարչակազմը Էրդողանին դա «հիշեցնում» է հենց հայկական հարցով: Այդ հանգամանքը մեզ համար որոշակի երաշխիքային հիմք է, որ այդ գործերը այս անգամ կշրջանցեն մեզ: Բայց դրա համար գործ ունենք անելու նաեւ մենք: Կարծես թե նշմարվում է որոշակի բարեխառն միջակայքի հեռանկար, իհարկե հարաբերական, որովհետեւ որեւէ աշխարհակարգի բացակայությունը հարաբերկան է դարձնում բարեխառնությունը բոլորի համար: