Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Ալիևն այդ որոշումը որակել է որպես «պատմական սխալ» և այն անընդունելի է համարել:
«Զրույցի ընթացքում Ալիևը նաև ընդգծել է, որ այդ հայտարարությունը լուրջ հարված է հասցնում տարածաշրջանում համագործակցության հաստատման միտումներին», — նշել է մամուլի ծառայությունը:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին աջակցության համար:
auroranews.am