Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը. Այվազյանն անդրադարձավ Էրդողանի հայտարարությանը

 ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա, նշեց, որ Հայաստանի համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը: Այս մասին Այվազյանն ասաց մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

«Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն: Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է ուղղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որում նշել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա:

Նորայր Շողիկյան