Թուրք այլախոհների խումբ. «Դուք մոռացել եք, որ հայերի ոչնչացումը կնշանակի ողջ Թուրքիայի փլուզում»

Թուրք այլախոհների խումբ. «Դուք մոռացել եք, որ հայերի ոչնչացումը կնշանակի ողջ Թուրքիայի փլուզում»

Moracel eq

 Ստամբուլի Բողազիչի համալսարանի «Dayanışma» (Համերաշխություն) խումբը Twitter-ում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արել է գրառում, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում:

Խումբը մեջբերել է  հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող Փարամազի խոսքերից մի հատված. «Հնչակյան կուսակցության անդամ Փարամազը (Մատթեոս Սարգսյան), ում 1915թ. մայիսին Միություն և առաջադիմություն կուսակցության առաջնորդների դեմ մահափորձ կազմակերպելու հիմնավորմամբ կախաղան բարձրացրին, դատարանում ինքնապաշտպանական ճառի ժամանակ ասել էր հետևյալը. Ի՞նչ է մնացել, որ չենք արել այս  երկրի բարօրության համար: Շատ ինքնազոհությունների ենք գնացել հայերի և թուրքերի եղբայրությունն ապահովելու համար: Որքան էներգիա ենք սպառել, որքան շատ արյուն ենք թափել: Դուք ոչ միայն չեք սահմանափակվել մեր ջանքերն անտեսելով, այլև գիտակցաբար փորձել եք ոչնչացնել մեզ»:

Խումբն այնուհետև դիմելով Թուրքիայի իշխանությանն ու հասարակությանը՝ գրել է. «Դուք  մոռացել եք, որ հայերի ոչնչացումը կնշանակի ողջ Թուրքիայի փլուզում: 1915թ. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կիսում  ենք հայ ժողովրդի ցավը»:

Գրառումը եզրափակվել է #ArmenianGenocide հեշթեգով: 

Աղբյուր`    Ermenihaber.am