Եկատերինբուրգում 9 տարի է ինչ տղամարդը չի կարողանում աշխատանք գտնել: Նա կարծում է, որ պատճառը իր անունն է` Ստալին Սարգսյան:
55-ամյա Ստալին Սարգսյանի հայրը ակնհայտ ստալինիստ էր և այդ սերը նա արտահայտել է որդուն տալով Ստալին անունը:
Խնդիրները սկսվել են մոտավորապես 2012 թվականից:Նրան չէին ցանկանում անձնագիր տալ, իսկ հետո սկսեցին մերժել աշխատանքի ընդունելության դիմումները: Փաստաթղթերի հետ կապված հարցը լուծվեց 2017-ին, բայց աշխատանք դեռ չկա: Ստալինի խոսքով ՝ պատճառները չեն նշվում, բայց խնդիրը հենց անվան մեջ է. նրանք վախենում են և փորձում են ազատվել անցյալի ուրվականից:
auroranews.am