Հայփոստը թողարկեց Haypost pay հավելվածը, որը թույլ է տալիս լիցքավորել բջջային հեռախոսի հաշիվը, իրականացնել կոմունալ, ինտերնետի, հեռուստատեսության և այլ վճարումներ, ինչպես նաև հետևել առաքանիների հետագծին։
Շնորհավորենք Հայփոստին և հուսանք, որ հավելվածը կարճ ժամանակում կզարգանա, կներառի նոր թվային ծառայություններ` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով։