Իրանի առաջնահերթությունը հարևան երկրներն են. Զարիֆ

 Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ հարևան երկրներն Իսլամական Հանրապետության առաջնահերթությունն են: ԻՌՆԱ լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Իրանի ԱԳ նախարարը երեքշաբթի Բաղդադ կատարած երկօրյա այցի ավարտին Իրաքի Քրդստան տարածքի կենտրոնական քաղաք Արբիլ մեկնելու ճանապարհին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Ես հիանալի բանակցություններ եմ  ունեցել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի, վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ ալ-Հալբուսիի, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի և սուննի ու շիա քաղաքական առաջնորդների հետ»:
«Իրանը  հերթական անգամ ընդգծում է, որ Իրանի առաջնահերթությունը հարևան երկրներն են, և մենք ողջունում ենք Իրաքի առանցքային դերը տարածաշրջանում»,- հավելել է Զարիֆը: Իրաք կատարած երկօրյա այցի ավարտին Իրանի ԱԳ նախարարն այսօր մեկնել է Իրաքի Քրդստան տարածք:
Հեղինակ`Դավիթ Մուրադյան
1lurer.am