«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այժմ շարունակում է իր ուսումնասիրությունները պարզելու համար, թե ինչպես կարող էր 2018 թվականին Ադրբեջանից ՀՀ կատարված փոխանցումները 30 անգամ աճել:
Բանն այն է, որ Համաշխարհային բանկի հաշվետվության համաձայն՝ 2018թ․-ին Ադրբեջանից ՀՀ է փոխանցվել 211 միլիոն դոլար: 2017թ.-ի 7 միլիոն դոլարը 2018թ.-ին դարձել է 211 միլիոն դոլար։ Եվ ուշագրավ է , որ խնդրի բարձրաձայնումից հետո Համաշխարհային բանկից հեռացվել են այդ հաշվետվությունները:
ArmLur.am-ի հետ զրույցում Արմեն Եղիազարյանը պատմեց իր ուսումնասիրությունների մասին՝ նշելով, թե ամեն դեպքում ՀՀ գործող բանկերով այդ փոխանցումները չեն կատարվել: