Ադրբեջանում Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկի հուղարկավորության ժամանակ միջադեպ է գրանցվել ոստիկանների ու զոհվածի հարազատների միջև։ Այս մասին հաղորդում է Meydan TV-ն։
Դեպքը տեղի է ունեցել Բաքվի Նարդարան ավանում։ Նարդարանի բնակիչ Հուսեյն Խալիլովը հիվանդանոցում օրերս է մահացել Արցախյան պատերազմում ստացած վիրավորումից։ Ոստիկանությունը փակել է Խալիլովի տուն ու գերեզմանոց տանող ճանապարհը, ինչը հանգեցրել է իրավապահների և հուղարկավորության մասնակիցների միջև։
Հաղորդվում է ոստիկանության կողմից 20 մարդու ձերբակալման և ոստիկանական բաժանմունքում նրանց ծեծի ենթարկելու մասին։ ՆԳՆ-ից մեկնաբանել են, որ կարանտինի ընթացքում հուղարկավորությանը կարող են միայն մերձավոր հարազատները մասնակցել, այդ պատճառով էլ «նրանց, ովքեր ազգական չեն եղել, ձերբակալել են ու բացատրական զրույց ունեցել նրանց հետ»։