Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մոր նախկին ամուսինը՝ Քեյթլին Ջեները, որ սեռափոխության է ենթարկվել, փաստաթղթեր է ներկայացրել՝ Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու համար: Այս մասին հայտնում է mainstyles.ru-ն:
Նա ամենայն լրջությամբ մտադիր է դառնալ Կալիֆոռնիայի նահանգապետ: Անցած շաբաթ հեռուստաաստղն ու նախկին օլիմպիական չեմպիոնը փաստաթղթեր է ներկայացրել Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար։ Հնարավոր է, որ նա դառնա տրանսգենդեր առաջին կինը, որը կզբաղեցնի այդ պաշտոնը։
Ջեները ամենաաղմկոտ ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչն է, որն առաջադրվել է նահանգապետի պաշտոնում վերջին տասը տարվա ընթացքում: Մինչ այդ, թերևս, այդ պաշտոնում ամենահայտնի աստղը Առնոլդ Շվարցենեգերն էր, որը 2003-ի ընտրություններում հաղթել էր որպես հանրապետական և մինչև 2011-ը նահանգապետ է եղել։
Շատերը վստահ են, որ ներկայիս նահանգապետ Գեւին Նյուսոմից հետո Քեյթլինը հաղթելու բոլոր շանսերն ունի: «Ես անվիճելի հաղթող եմ եւ միակ հավակնորդը, որը կարող է վերջ դնել Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում Գեւին Նյուսոմի աղետալի վարքագծին»,- ասել է Ջենները:
Հիշեցնենք, որ մինչեւ սեռափոխությունը Քեյթլինը հայտնի էր որպես թեթեւ ատլետ եւ աշխարհի տասնակի ռեկորդակիր մարզիկ: 1991-ից մինչեւ 2015-ը նա ամերիկյան հեռուստատեսային դեմքի՝ Քրիս Ջեների ամուսինն էր:
armtimes.com