Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը, խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի մասին, հայտարարեց, որ այնտեղ Թուրքիայի հետ սահմանի օրինակով լինելու է սահմանային շերտ, որն ինժեներական կառույցներով ապահովվելու է սահմանային անվտանգությունը:
Ամեն պետություն այդ սահմանային շերտը ձևավորում է իր տարածքի հաշվին:
Ինչ վերաբերում է Մեղրիով անցնող, այսպես կոչված, միջանցքին, Մելքոնյանն ասաց, որ դրա մասին խոսք չկա ու չի կարող լինել: