Ղրղզստանի Լեյլեկ շրջանում՝ Տաջիկստանի հետ սահմանին, բախումները վերսկսվել են։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջև հակամարտությունը վերաճել է Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի առճակատման:
Սահմանապահների միջև բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Արյունահեղության հետևանքով երկու կողմից ավելի քան 150 մարդ է վիրավորվել, զոհվել՝ 20-ը։