Իրաքում PKK-ի դեմ գործողություններում Թուրքիայի ԶՈւ կորուստների թիվը հասել է 6-ի . razm info

 Ապրիլի 30-ին հիվանդանոցում մահացել է Թուրքիայի Զինված ուժերի 2 զինծառայող, ովքեր ապրիլի 28-ին վիրավորվել էին Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ իրականացվող Pençe-Şimşek («Ճանկ-Կայծակ») և Pençe-Yıldırım («Ճանկ-Շանթ») ռազմական գործողությունների ընթացքում։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է զինծառայողների ինքնությունը՝ մասնագիտացված սերժանտ Մեհմեթ Քըրմըզը (Mehmet Kırmızı) և պայմանագրային զինծառայող Մյուսլյում Թոփրաք (Müslüm Toprak)։

Այսպիսով, ապրիլի 23-ին մեկնարկած ռազմագործողությունների հետևանքով Թուրքիայի Զինված ուժերի կորուստների թիվը հասավ 6-ի։ Թուրքիայի ՊՆ-ն նախորդ կորուստների մասին հայտնել է ապրիլի 25-ինապրիլի 26-ին և ապրիլի 29-ին։

Նշենք, որ “Pençe-Şimşek” և “Pençe-Yıldırım” ռազմական գործողություններին ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինակիր և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, F-16 կործանիչներ, ինչպես նաև ATAK ուղղաթիռներ։

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

 

razm.info