Ղրղզստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Տաջիկստանի զինվորականները մայիսի 1-ին սկսել են կրակել ղրղզական տարածքի ուղղությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Նշվում է, որ կրակի թիրախում են հայտնվել բնակելի տները:
Ավելի վաղ սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ սահմանին Տաջիկստանի կողմից ռազմական տեխնիկայի տեղաշարժ է նկատվել:
Հիշեցնենք, որ Տաջիկստանի հետ սահմանին զինված հակամարտության ժամանակ զոհվածների հիշատակին Ղրղզստանում մայիսի 1-2-ը սուգ է հայտարարվել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Սադիր Ժապարովը։
Ինչպես նշվում է պետության ղեկավարի հրամանագրում, ապրիլի 29-30-ը ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով «բազմաթիվ զոհեր և տուժածներ կան ինչպես խաղաղ քաղաքացիների, այնպես էլ զինծառայողների շրջանում»:
auroranews.am