Պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Civic.am-ին հասած հավաստի տեղեկություններով, արդեն պայմանավորվել է և լինելու է ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի առաջին կինը՝ ցուցակում դառնալով 3-րդը։
Ընդ որում, նախնական շրջանում պայմանավորվածություն է եղել, որ Թովմասյանը պետք է դաշինքի 2-րդ կին թեկնածուն լիներ, սակայն հետո նա 1-ինն է դարձել։
Սրանով է, թերևս, պայմանավորված «Ժողովուրդ» օրաթերթի և armlur.am-ի որդեգրած քաղաքականությունը։