ՄԱՀՎԱՆ ՀԱՄԲՈՒՅՐԸ ՃԱՇԱԿԵԼ ԵՍ, ՈՒՐԵՄՆ ՍՊԱՍԻՐ, ՈՐ ԳԼԽԻՑԴ ՔԵԶ ԽՓԵԼՈՒ ԵՆ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

 Ապրիլի 30-ին մեղադրանք է առաջադրվել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին և սահմանափակվել է նրա տեղեշարժվելու իրավունքը` կիրառվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին հայտնում են կուսակցությունից։ 

Վարույթն իրականացնող մարմինը` Երևան քաղաքի քննչական կոմիտեն, սույն քրեական գործով չի պարզաբանել ենթադրյալ քրեորեն հետապնդելի արարքից ով է տուժել: ՀՀ դատախազությանից ստացված նյութերով Երևան քաղաքի քննչական կոմիտեն քրեական հետապնդումը իրականացնում է հիմք ընդունելով սույն թվականի մարտի 15-ի՝ Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթի մահապատժն ի կատար ածելու 100- ամյակին նվիրված ելույթը, իսկ ենթադրյալ հանցագործության դեպքի վայր է ճանաչել Երևանի, Աջափնյակ թաղամասում Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի տարածքը:

Կուսակցությունը ներկայացրել է վերոնշյալ ելույթի սղագրությունը և տեսագրությունը։ 

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

«Սիրելի՛ հայրենակիցներ, մենք գտնվում ենք Երևանի Աջափնյակ թաղամասում: Այս հուշարձանը՝ մեր սիրելի Թեհլիրյանի, կառուցվել, դրվել է այստեղ 2003 թվականին: Եթե հուշարձանը տեղադրված լիներ ավելի վաղ, միգուցե մենք ունենայինք այնպիսի երիտասարդ սերունդ, որն այսօր՝ այս վիճակում, չէր հայտնվի Հայոց խորհրդարանում: Մենք կունենայինք այնպիսի հայեցի դաստիարակություն և կրթություն, որը թույլ չէր տա, որ մենք ունենայինք ներքին թուրք, որն այսօր ունենք և որն այսօր որոշումներ է կայացնում մեր ազգի ճակատագրի վերաբերյալ:

Թեհլիրյանի արած աշխատանքը՝ դա թուրքական դատարանի կողմից արձակված մահապատժի դատավճռի ի կատար ածումն էր, այդ ի կատար ածումը հանգեցրեց նրան, որ նրան ճանաչեցին արդար, նրան դատարանը արդար ճանաչեց: Այսօր մեր դատը արդա՛ր է, մեր պայքարն արդա՛ր է, հետևաբար, այս պայքարի ճանապարհին եթե մենք ի կատար ածենք դատավճիռը՝ հայ ազգի դատավճիռը, որն ուղղված է ներքին թուրքին, որը այսօր հանգրվանել է Հայաստանի կառավարական շենքում, դա նույնպես արդար է լինելու:

Հերթ են կանգնած, և այդ հերթը կանգնած են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք, մենք հետապնդելո՛ւ ենք մեր դատը, մենք հետապնդելո՛ւ ենք դատավճռի ի կատար ածումը, այն բոլոր անձանց նկատմամբ, ովքեր հանձնեցին մեր հայրենիքը, ովքեր նորից՝ 21-րդ դարում, ցեղասպանեցին մեր հայրենակիցներին: Մենք դրանց ճանաչում ենք անուն առ անուն, առաջինը դա Նիկոլն է՝ Նիկո՛լ, գալու ենք հետևիցդ: Թալեաթին (փոքր ինչ խոսքը ընդհատվում է) կրակեց Թեհլիրյանը՝ և գիտես ինչ եղավ, սպասի՛ր ամեն օր՝ վախը սրտումդ, 6 տարի անց 1915 թվականից հետո: Միգուցե մի փոքր ուշացնում ենք, բայց գալո՛ւ է այդ օրը, վախը սրտումդ սպասիր, դու և բոլոր քո գործընկերները: Քեզ ոչ Էրդողանն է օգնելու, ոչ Ալիևն է օգնելու, նրանք հենց առաջինն են քեզ փակելու, որովհետև դու Դուշամբեում՝ վերելակի մեջ, այդ հանդիպման ժամանակ Ալիևի հետ ստացար քո մահվան համբույրը: Մահվան համբույրը ճաշակել ես, ուրեմն սպասիր՝ սպասիր, որ գլխիցդ քեզ խփելու են, հերթ են կանգնած, ոչ միայն (կանայք) տղամարդիկ, այլ նաև կանայք: Այսօրվա խորհուրդը դա է…

Ցավալի է, բայց հուշարձանը չպետք է լինի միայն Աջափնայակ թաղամասում, հուշարձանը պետք լինի Երևանի բոլոր թաղամասերում, Երևանի կենտրոնում: Եվ նաև Հայաստանի այլ բնակավայրերում, այսպես մենք պետք է դաստիրարակենք և կրթենք մեր երեխաներին, որպեսզի այսպիսի ճիվաղներ չհայտնվեն վաղը, մյուս օր, մի քանի տարի անց՝ կառավարական շենքերում»:

hraparak.am