Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմից տեղեկանում ենք, որ 8-րդ փողոցում կատարվել է տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտող շինության ապամոնտաժման աշխատանք։
«Արդյունքում վերականգնվեց մեքենաների բնականոն երթևեկությունը։ Հորդորում ենք բնակչությանը զերծ մնալ համայնքային հողազավթումից և ապօրինի շինարարությունից»,-ասվում է հայտարարության մեջ։