ԶՈՀՎԱԾԻ ՀԱՅՐԸ ԱԿՑԻԱ Է ԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ

 Զոհված զինծառայողներից մեկի հայրը ակցիա է իրականացում կառավարության շենքի մոտ։ Նստել է կառավարության աստիճաններին ու հանդիպում է պահանջում Փաշինյանի հետ։

«Ես հերոսի հեր եմ, տղես զոհվել է էս պատերազմին, կամավոր էր գնացել։ Իր գնալուց հետո է երեխա ունեցել, բայց երեխուն չի տեսել։ Դիմել են դատարան, որ հայրությունը ճանաչեն, իմ ազգանունը տան էդ երեխուն, բայց դատարանը մերժում է։ Կարո՞ղ է դատավորի վերցրած կաշառքն եմ ուզում կտակել էդ երեխու վրա, իմ ունեցվածքն եմ ուզում կտակել։ Ինչու են մերժում, ինչ է, թե չի հասցրել «զագս» ընկնի՞»,- ասաց զոհվածի հայրը։

Ոստիկանները փորձում էին հանգստացնել նրան, ինչին ի պատասխան ասաց. «Դե հերիք եղավ էլի, ինչքան սպասենք, հերիք է ուղղակի։ 6 ամիս ստեղից ընդեղ են ուղարկում, ընդեղից՝ ստեղ»։