Ապրիլի 30-ին ժ:16.20-ին 2-րդ պոլիկլինիկայից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձեռքերի կապտուկներ, քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի կին (Լ.Ղազարյանը), որը աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում: Վերջինս բժիշկներին հայտնել է, որ աշխատավայրում իրեն ծեծի են ենթարկել:
Ոստիկանություն դիմած կինը վիճաբանել է նախարարության մեկ այլ աշխատակցուհու հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածներ է ստացել մարմնի տարբեր մասերին»
«Այս պահին ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»: