Ծեծկռտուք Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների միջեւ.

 Ապրիլի 30-ին ժ:16.20-ին 2-րդ պոլիկլինիկայից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ  «ձեռքերի կապտուկներ, քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի կին (Լ.Ղազարյանը), որը աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում: Վերջինս բժիշկներին հայտնել է, որ աշխատավայրում իրեն ծեծի են ենթարկել:

 Ոստիկանություն դիմած կինը վիճաբանել է նախարարության մեկ այլ աշխատակցուհու հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածներ է ստացել մարմնի տարբեր մասերին»

 «Այս պահին ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»: