Ռուստամ Մուրադովին հավանաբար հետ կկանչեն Արցախից․ նրա պայմանագրի ժամկետը լրանում է. «Ժողովուրդ»

 ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 13-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող խաղաղապահ ուժերի ռուսական ռազմական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի աշխատանքային պայմանագրի վեց ամիսը: Դա նշանակում է, որ առաջիկայում կարող է նրա փոխարեն մեկ այլ ռուս զինվորական զբաղեցնել այդ պաշտոնը: Բանն այն է, որ, համաձայն պայմանագրի, վեց ամիսը լրանալուն պես ՌԴ իշխանությունները կարող են փոխել հրամանատարին, սակայն ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե, ամեն դեպքում, պարտադիր պահանջ չէ ռոտացիան։ Ռազմական փորձագետը նկատեց, որ Ռուստամ Մուրադովին ՌԴ-ում պարգևատրել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով, ինչը ենթադրում է, որ նրա աշխատանքից գոհ են, և չի բացառվում վերջինիս ժամկետը կրկին երկարաձգվի։

Հավելենք, որ նրա նշանակման մասով հետաքրքիր տեղեկություն է առկա ռուսական մամուլում։ Մասնավորապես, ընդգծվում է, որ, բացի Մուրադովից, այլ թեկնածուներ ևս եղել են, և ինչպես ասում են, նրան քննարկել են խոշորացույցի միջոցով: Գլխավոր շտաբը պաշտպանության նախարարին է ներկայացրել Ռուստամ Մուրադովին, ապա Սերգեյ Շոյգուն այդ առաջարկն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Բայց, չնայած սրան, հավանական է, որ նրան հետ կանչեն Արցախից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։