Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արա Այվազյանի հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդ

 Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդ: Նա ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սերգեյ Լավրովը երեկ է ժամանել Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Լավրովը Հայաստանում է գտնվելու երկօրյա այցով: 

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որից հետո նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։