Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողովում ներկայացնում է 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը, որը ուղեկցվում է նաև ժեստերի լեզվով թարգմանությամբ

 Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողովում ներկայացնում է 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը, որը ուղեկցվում է նաև ժեստերի լեզվով թարգմանությամբ:
Տարեկան զեկույցի և հաղորդման մեջ ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝ նոր կորանավիրուսային (COVID-19) համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքները, մարդու իրավունքների հարցերը։
Երկու փաստաթղթերն ընդհանուր առմամբ կազմում են 1970 էջ: Ընդ որում, տարեկան հաղորդման ու զեկույցի մեջ ներառված չեն այն տասնյակներով արտահերթ զեկույցներն ու հաղորդումները, որ 2020թ. ընթացքում կազմվել են:
Տարեկան հաղորդման հղումը՝ https://bit.ly/3b55GnY :
Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը՝ https://bit.ly/3b5CBbH :
Ժեստերի լեզվով թարգմանության հարցում աջակցությունը տրամադրել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA)։