Թուրքիան 24 ժամում 40 անգամ խախտել է Հունաստանի օդային սահմանը

 Թուրքիան վերջին մեկ օրվա ընթացքում բազմիցս խախտել է Հունաստանի օդային սահմանը, հայտնում է Greek City Times թերթը։ 
Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերին պատկանող ինքնաթիռները վերջին 24 ժամվա ընթացքում  Հունաստանի օդային սահմանը խախտել են Էգեյան ծովի Հյուսիսարևելյան, Կենտրոնական և Հարավարևելյան շրջաններում։ 
3 զույգ F-16 կործանիչ, որոնցից 4-ը` զինված և ռազմածովային ուժերին պատկանող երկու ART-72 ինքնաթիռ օդային սահմանը խախտել են ընդհանուր առմամբ 40 անգամ, որոնցից երկուսի դեպքում F-16 կործանիչներն անցել են Այնուս և Պանագա կղզիների վրայով՝ ընդամենը 6 կիլոմետր բարձրության վրա։ 
2020 թվականի ընթացքում Թուրքիան Հունաստանի օդային սահմանը խախտել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 400 անգամ։

 

auroranews.am