Էրդողանը՝ փոքրամասնությունների ներկայացուցիչներին. «Բայդենը շատ սխալ հայտարարություն է արել»

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փոքրամասնությունների հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների հետ անցկացրած իֆթարի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Իֆթար — հյուրասիրություն է, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար: Անցկացվում է մուսուլմանների շրջանում ռամադան ամսվա օրերին 

Էրդողանը Սպիտակ տան ղեկավարի՝ Բայդենի հայտարարությունը անվանել է սխալ և անգիտակցաբար արված քայլ: 

«Բայդենը շատ սխալ հայտարարություն է արել: Մեզ մոտ միլիոնավոր փաստաթղթեր կան: Բայդենի պես մտածողները թող գան ու նայեն»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Անկարայի Չանքայա պալատում մատուցված իֆթարին հայ համայնքից մասնակցել են Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն:

ermenihaber.am