Համացանցում տեղեկություն է տարածվում, թե իբր Տավուշի մարզում ադրբեջանական կողմը փորձել է հայկական դիրքեր գրավել։ Գրառման մեջ օգտատերը մինչև անգամ նշել էր, թե ադրբեջանցիները «հրետանի են պատրաստել»՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։
Պաշտպանության նախարարությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։
«Սահմանային իրավիճակը վերահսկելի է, և որևէ միջադեպ չի արձանագրվել»,- հայտնեցին նախարարությունից։